
Լուրեր
Ֆրանսուա-Քսավյե Բելամին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ
Today News
10.04.2026 09:15
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է վերջապես սթափվի ու տեսնի Ալիևի ռեժիմի իրական դեմքը։ Ըստ նրա՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցը քաղաքական վրեժխնդրություն է։
«Եվրահանձնաժողովը շարունակում է իրականության ժխտման քաղաքականությունը՝ Ադրբեջանին վերաբերվելով որպես հուսալի գործընկերոջ։ Սա անընդունելի է»,- նշել է պատգամավորը։ Նա շեշտել է, որ պետք է կոնկրետ ճնշումներ գործադրել գերիներին ազատելու համար, քանի որ Բաքվի դատավճիռները որևէ իրավական հիմք չունեն։
Աղբյուր՝ reartsakh