
Լուրեր
ՔԿԾ աշխատակիցները կանխել են մարիխուանայի ներթափանցումը բանտ։
Today News
10.04.2026 09:00
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հերթական անգամ աչքի են ընկել զգոնությամբ։ Դատապարտյալներից մեկի անվամբ բերված հանձնուքի զննության ժամանակ նրանք իսկական «անակնկալ» են գտել։
Եփված մսի ոսկորների միջից հայտնաբերվել է 7 փաթեթ՝ մոտ 9 գրամ քաշով մարիխուանա հիշեցնող զանգված։ Սա ևս մեկ ապացույց է, թե ինչ հնարամիտ մեթոդների են դիմում արգելված իրեր ներս անցկացնելու համար։
Աղբյուր՝ arajinTV