
Տնտեսություն
Ապրիլի 13-14-ին ջերմաստիճանը կնվազի, իսկ հետո կտրուկ կբարձրանա մինչև 13 աստիճանով
Today News
13.04.2026 10:31
Հայաստանում եղանակը կտրուկ փոփոխությունների փուլ է մտնում։ Ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը հանրապետության զգալի մասում սպասվում է ջերմաստիճանի նվազում 5-7 աստիճանով։ Լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում հնարավոր է ձյուն և ձնախառն անձրև, իսկ հովտային շրջաններում՝ անձրև։
Սակայն ցուրտը երկար չի տևի։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ՝ ընդհանուր առմամբ ավելանալով 9-13 աստիճանով։ Ապրիլի 18-ին հնարավոր է նաև ամպրոպային անձրև։
Աղբյուր՝ YerevanTodaynews, arajinTV