
Լուրեր
4 դպրոցներում կներդրվեն ինտերակտիվ տեխնոլոգիաներ՝ սոլֆեջոյի և երաժշտական գրականության դասերի համար։
Today News
9.04.2026 16:45
Երևանի քաղաքապետարանը որոշել է լուրջ զբաղվել արվեստի դպրոցների տեխնիկական վիճակով։ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մայրաքաղաքի 4 երաժշտական և արվեստի դպրոցներում մեկնարկել է դասասենյակների վերազինման պիլոտային ծրագիր։
Խոսքը հատկապես սոլֆեջոյի և երաժշտական գրականության դասասենյակների մասին է։ Նոր, ժամանակակից ու ինտերակտիվ միջավայրը հնարավորություն կտա երեխաներին ավելի լավ զարգացնել լսողությունն ու ռիթմի զգացողությունը։ Սա միայն սկիզբն է, և եթե ծրագիրն արդարացնի սպասելիքները, այն կտարածվի բոլոր համայնքային դպրոցների վրա։