
Լուրեր
Իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 1530 մարդ, այդ թվում՝ 130 երեխա:
Today News
9.04.2026 19:45
Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ըստ վերջին տվյալների՝ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1530 մարդ, իսկ վիրավորների թիվն անցնում է 4800-ը:
Ցավալի է, որ զոհերի թվում կան 130 երեխաներ: Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ թիրախում են հայտնվել նաև բժշկական աշխատողներն ու շտապօգնության ծառայությունները, ինչն էլ ավելի է բարդացնում մարդասիրական ճգնաժամը:
Աղբյուր՝ twentyfournews