
Լուրեր

ՑԱԽԱԼ-ը թիրախավորել է «Հզբոլլահի» հրթիռային կայանները։
Today News
9.04.2026 19:15
Չնայած Դոնալդ Թրամփի՝ Լիբանանի ուղղությամբ հարվածները կրճատելու հորդորներին, Իսրայելը շարունակում է ակտիվ ռազմական գործողությունները։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ նոր հարվածների թիրախում են հայտնվել «Հզբոլլահի» հրթիռային կայանները։
Լիբանանում հնչող պայթյունները տեղի են ունենում այն ֆոնին, երբ միջազգային հանրությունը փորձում է հասնել վերջնական հրադադարի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանն ու Լիբանանը պաշտոնապես ներառվել էին հրադադարի գործընթացի մեջ, սակայն իրավիճակը տեղում մնում է չափազանց լարված։
Աղբյուր՝ twentyfournews, tertammedia