
Լուրեր
Քաղաքապետը հայտարարել է քարշակ ծառայությունն արտապատվիրակելու և տրանսպորտի գծերն առանձնացնելու մասին:
Today News
9.04.2026 08:00
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ շուտով կքննարկվի Երևանի ՏԻՄ նոր օրենքը, որով ավտոմեքենաների սխալ կայանման դեպքում քարշակ ծառայությունը կփոխանցվի մասնավոր ընկերությունների։ Սա նշանակում է, որ սխալ կայանողների հարցերն ավելի արագ ու խիստ կլուծվեն։
Ավինյանի խոսքով՝ քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը։ «Հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը՝ քաղաքով տեղաշարժվելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ տրանսպորտի համար առանձնացված գծերն ավելանալու են, որպեսզի խուսափեն խցանումներից։
Աղբյուր՝ RadarARM