
Լուրեր

ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ անձնական շահ չունի և պայքարում է երաշխավորված խաղաղության համար
Today News
9.04.2026 16:30
ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել կոշտ հայտարարություններով։ Նա նշել է, որ այսօրվա «խաղաղությունը» իրական չէ, քանի որ մարդկանց անընդհատ վախեցնում են սեպտեմբերին սպասվող պատերազմով։
«Ասում են՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու, սա դուք համարու՞մ եք խաղաղություն։ Խաղաղությունը պետք է երաշխավորված լինի, որ մարդիկ պատերազմը մոռանան»,- նշել է նա։ Ծառուկյանի խոսքով՝ ինքը ոչ անձնական շահ ունի, ոչ էլ պաշտոն է ուզում, բայց երկրին պետք է 4-5 հզոր պետությունների կողմից տրված երաշխավորված խաղաղություն, որպեսզի ժողովուրդը վերջապես սկսի տնտեսությունը զարգացնել։
Աղբյուր՝ twentyfournews, tertammedia