
Լուրեր

ԲՀԿ առաջնորդը խոսել է երկարաժամկետ խաղաղության և տնտեսական իրականության մասին
Today News
8.04.2026 09:46
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու տնտեսական մարտահրավերներին։ Նրա խոսքով՝ Հայաստանին պետք է «երաշխավորված խաղաղություն», որը կախված չի լինի դատարկ խոսքերից կամ հակառակորդի կամքից։
Տնտեսության մասին խոսելիս Ծառուկյանը շեշտել է, որ հայկական արտադրանքի հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է. «Մեր ապրանքների մեծ մասը ԵԱՏՄ շուկա է արտահանվում։ ԵՄ-ն մեր լավ գործընկերն է, բայց մեզ անդամակցելու ոչ հրավիրել են, ոչ էլ սպասում են»,- ասել է նա։
Աղբյուր՝ tertammedia