
Լուրեր
Նոր Նորքում իրավիճակը լարված է. ջուրը ողողել է ամբողջ փողոցը
Today News
12.04.2026 20:30
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում իսկական ջրհեղեղ է սկսվել։
Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, թե ինչպես է ջուրը ողողել ողջ ճանապարհահատվածը՝ դժվարացնելով թե՛ հետիոտների, թե՛ վարորդների տեղաշարժը։ Դեռ հայտնի չէ՝ պատճառը խողովակի վթարն է, թե հորդառատ անձրևները, բայց փաստն այն է, որ բնակիչները լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Հուսանք՝ պատասխանատու մարմինները արագ կարձագանքեն։
Աղբյուր՝ MakaryanVahe