

ՊՆ-ն խզում է կապերը «Մերգելյան» ինստիտուտի հետ. 162 մլն դրամի տույժ ու «սև ցուցակ»
Ռազմական գերատեսչությունը հրաժարվում է ռուսական կողմի հետ կապված անարդյունավետ համագործակցությունից:
Today News
12.04.2026 20:00
Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է միակողմանիորեն խզել 2017 թվականից գործող պայմանագիրը «ԵրՄՄԳՀԻ»-ի (հանրահայտ «Մերգելյան» ինստիտուտի) հետ։ Պատճառը պարզ է ու կոշտ՝ գիտահետազոտական աշխատանքների համակարգված ձախողումն ու ժամկետների խախտումը։
Ֆինանսական հարվածը. ՊՆ-ն ինստիտուտից պահանջում է ավելի քան 162 միլիոն դրամ՝ որպես տույժ, տուգանք և չկատարված աշխատանքների համար վերադարձվող գումար։ Բացի այդ, «Մերգելյանը» հայտնվելու է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների «սև ցուցակում»։
Ինչո՞ւ է սա կարևոր. Փաստացի, սա հերթական քայլն է՝ հրաժարվելու Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից մնացած «գույք՝ պարտքի դիմաց» ձախողված մոդելից։ Տարիներ շարունակ այս կառույցը մենաշնորհային դիրք է ունեցել, բայց հիմա, երբ բանակի կարիքները դիվերսիֆիկացվում են, պարզվել է, որ նրանց աշխատանքը ո՛չ արդյունավետ է, ո՛չ էլ էժան։ Ավելին՝ որոշ գործողություններ ուղղակի վտանգել են բանակի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերը։
Աղբյուր՝ military_arm

