
Լուրեր

Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ դաշտը վերջնականապես պարզաջրվում է։
Today News
9.04.2026 17:00
Քաղաքական վերլուծաբան Կարեն Խաչատրյանը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ նշելով, որ ներկայիս քաղաքական իրավիճակում ընտրությունը շատ պարզ է դառնում։ Ըստ նրա՝ յուրաքանչյուրը պետք է կողմնորոշվի՝ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է, թե դեմ։
«Քաղաքական դաշտը պարզաջրվում է արդեն»,- նշել է նա՝ հավելելով, որ կիսատ-պռատ դիրքորոշումներն այլևս չեն աշխատելու։ Ըստ Խաչատրյանի՝ սա վերաբերում է թե՛ կուսակցություններին, թե՛ անհատ քաղաքացիներին, ովքեր պետք է հստակեցնեն իրենց քաղաքական նախասիրությունները առաջիկա գործընթացներում։
Աղբյուր՝ twentyfournews