
Լուրեր
Մոտ 5 տոննա գիտական սարքավորումներ են գնում Միջազգային տիեզերական կայան:
Today News
11.04.2026 20:00
Ամերիկյան Cygnus XL բեռնատար տիեզերանավը հաջողությամբ մեկնարկել է Ֆլորիդայից: NASA-ն հայտնում է, որ այս անգամ Միջազգային տիեզերական կայան են ուղարկում շուրջ 5 տոննա գիտական սարքավորումներ ու անհրաժեշտ բեռ:
Սա կարևոր իրադարձություն է գիտության աշխարհում, քանի որ նոր սարքավորումները թույլ կտան ավելի խորը հետազոտություններ անել հենց ուղեծրում: Տիեզերանավն արդեն ուղեծրում է ու շարժվում է դեպի կայան:
Աղբյուր՝ arajinTV