
Լուրեր

Եռակողմ հանդիպումների նոր փուլը սկսվել է լարված մթնոլորտում՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունների պատճառով։
Today News
11.04.2026 20:30
Իրանի, ԱՄՆ-ի ու Պակիստանի միջև բանակցությունների նոր փուլն է սկսվել, բայց առաջին լուրերն արդեն հուսադրող չեն։ Թեհրանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Վաշինգտոնը մի շարք պայմաններ է դրել, որոնք Իրանի համար պարզապես անընդունելի են:
Հիմնական վեճը ծավալվել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի ու բանակցային սեղանին դրված այլ կարևոր հարցերի շուրջ։ Ըստ CNN-ի ու Tasnim-ի՝ չնայած Պակիստանի միջնորդությանը, կողմերի դիրքորոշումները դեռ շատ հեռու են իրարից։
Աղբյուր՝ arajinTV