
Լուրեր

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի կազմակերպած ընդունելությանը
Today News
10.04.2026 05:45
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆլորիդա, որտեղ մասնակցել է Դոնալդ Թրամփի Մար–ա-Լագո առանձնատանը կազմակերպված հատուկ ընդունելությանը։
Այցի ընթացքում դեսպանը կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհի հետ։ Քննարկման առանցքում եղել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը։ Մկրտչյանը կարևորել է նման հարթակները՝ որպես երկխոսության և նոր համագործակցությունների հնարավորություն։
Աղբյուր՝ MakaryanVahe