Լուրեր
Հին ավտոտնակների փոխարեն՝ ֆուտբոլի դաշտ ու կանաչ գոտի. բարեկարգման նոր փուլ Երևանում
Արմեն Փամբուխչյանը ցույց է տվել, թե ինչպես են ապամոնտաժվում հին կառույցները՝ բակերն ազատելու համար։
Today News
8.04.2026 14:15
Երևանի բակերում շարունակվում է «ազատագրման» գործընթացը։ Հին ու տգեղ ավտոտնակների փոխարեն քաղաքացիների համար ստեղծվում են ժամանակակից հանգստի գոտիներ։
Ինչպես հայտնել է Արմեն Փամբուխչյանը, այս պահին ընթացքի մեջ են ապամոնտաժման աշխատանքները, որոնցից հետո կառուցվելու են նոր ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ ու կանաչապատվելու են տարածքները։ Սա քաղաքային իշխանությունների՝ բակերը բնակիչներին վերադարձնելու ծրագրի մի մասն է:
Աղբյուր՝ arajinTV
Share:

