Լուրեր

«Ուժեղ Հայաստանը» գաղտնի համագումար է արել. հայտնի է ցուցակի առաջին համարը
Կուսակցությունը փակ դռների հետևում որոշել է նախընտրական ցուցակի առաջին 30 անունները։
Today News
8.04.2026 18:01
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն անակնկալ կերպով, առանց ԶԼՄ-ներին տեղեկացնելու, փակ համագումար է անցկացրել։ Թեև միջոցառման մասին հանրային հայտարարություն չի եղել, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են դարձել։
Մեր տեղեկություններով՝ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ Կարապետյանը։ Ցուցակի առաջին կին թեկնածուն լինելու է իրավաբան Գոհար Մելոյանը։ Համագումարի ընթացքում հաստատվել են ցուցակի առաջին 30 համարները, սակայն ամբողջական կազմը դեռևս պաշտոնապես չի հրապարակվում։
Աղբյուր՝ MakaryanVahe
Share:


