Լուրեր
Քոչարյանը՝ ԵՄ անդամակցության մասին. «Առանց աղմուկի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու»
ՀՀ երկրորդ նախագահը քննադատել է գործող իշխանությունների մոտեցումը եվրոպական շուկայի հարցում։
Today News
8.04.2026 17:45
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և եվրոպական շուկա դուրս գալու հեռանկարներին։ Նրա խոսքով՝ ինքը բոլորից լավ գիտի այդ ճանապարհի բարդությունները։
Քոչարյանը նշել է, որ եթե ինքը լիներ իշխանության ղեկին և նպատակ ունենար անդամակցել ԵՄ-ին, ապա դա կաներ լիովին այլ կերպ։ «Կսկսեի զբաղվել առանց աղմկելու, առանց խոսալու, առանց հայտարարություններ անելու և ամենակարևորը՝ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու»,- ասել է նա։
Ըստ նախագահի՝ ներկայիս իշխանությունները միայն աղմուկ են բարձրացնում, բայց գործնականում ոչինչ չեն անում։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:


