
Հրազդանի կիրճը կդառնա պահպանվող տարածք. Ավինյանն ու Փաշինյանը նոր ծրագրեր են ներկայացրել
Երևանի քաղաքապետն ու վարչապետը խոսել են կիրճի ապագայի և քաղաքի կանաչապատման մասին։
Today News
9.04.2026 07:30
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Հրազդանի կիրճն ամբողջությամբ կստանա համայնքային հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Ըստ քաղաքապետի՝ արդեն իրականացվել է տարածքի ֆլորայի և ֆաունայի խորը վերլուծություն, և այժմ սպասում են Շրջակա միջավայրի նախարարության օրենսդրական փոփոխություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ կիրճն արդեն իսկ ակտիվ օգտագործվում է քաղաքացիների կողմից՝ վազքի, զբոսանքի և ձկնորսության համար, և կառավարության խնդիրն է այդ ժամանցն ավելի հարմարավետ դարձնել։ Ավինյանը նաև հավելել է, որ վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք, ինչն ավելին է, քան նախորդ 22 տարիների աշխատանքը միասին վերցրած։
Աղբյուր՝ RadarARM

