
Լուրեր
Իրանական կողմը կգլխավորի Ղալիբաֆը, իսկ ամերիկյան թիմում են Ջարեդ Քուշներն ու Ջեյ Դի Վենսը:
Today News
9.04.2026 14:00
Իրանական լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցություններում իրանական պատվիրակության կազմը։ Այն կգլխավորի Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Թիմում ներառված են նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ու Աբբաս Արաղչին։
Ամերիկյան կողմից բանակցողների կազմը նույնպես տպավորիչ է. այստեղ են Ջեյ Դի Վենսը, Ջարեդ Քուշները և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերը։ Այս հանդիպումը կարող է վճռորոշ դառնալ տարածաշրջանային անվտանգության և հրադադարի հետագա պայմանների համար։
Աղբյուր՝ RadarARM