
Լուրեր
Հարձակման հեղինակները դեռ հայտնի չեն, սակայն հրդեհը լուրջ վնասներ է հասցրել ռազմավարական օբյեկտին:
Today News
8.04.2026 10:46
Իրանական Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունների համաձայն՝ գործարանին հարվածներ են հասցվել, ինչից հետո սկսվել է հրդեհը։
Այս պահին տուժածների մասին տվյալներ չկան, և պաշտոնական Թեհրանը դեռ չի հստակեցրել, թե ով է կանգնած այս հարձակման հետևում։ Սա տեղի է ունենում տարածաշրջանում լարվածության ֆոնին, թեև ավելի վաղ հայտարարվել էր զինադադարի մասին։
Աղբյուր՝ tertammedia, twentyfournews, YerevanTodaynews, arajinTV