Live
«Փայլուն պատրաստված սպա». ով է փոխգնդապետ Կարեն ԴավթյանըԹրամփն ու որդին լքել են Սպիտակ տունը. ուր են մեկնում նրանքԼավրով. Ուկրաինական հարցը չի լուծվի առանց Ռուսաստանի անվտանգության երաշխիքներիԻրանական հարվածները վնասել են Կատարում գտնվող ամերիկյան գերժամանակակից ռադարըԻսրայելական «Մռնչացող առյուծը» Լիբանանում. 180 զոհ և հարյուրավոր թիրախներԻրանական հրթիռները հարվածել են Կատարի գազային հանգույցին. Al Jazeera-ի բացառիկ կադրերըԱՄՆ-ն զորք է կուտակում Մերձավոր Արևելքում. սպասվում են նաև կարևոր բանակցություններ«Պետական համակարգը պիտի ժամացույցի պես աշխատի». Ռոբերտ ՔոչարյանԻրանն ու ԱՄՆ-ն Իսլամաբադում են. սպասվում են կարևոր բանակցություններՊենտագոնը 4.7 միլիարդ դոլար կծախսի Patriot հրթիռների վրա«Փայլուն պատրաստված սպա». ով է փոխգնդապետ Կարեն ԴավթյանըԹրամփն ու որդին լքել են Սպիտակ տունը. ուր են մեկնում նրանքԼավրով. Ուկրաինական հարցը չի լուծվի առանց Ռուսաստանի անվտանգության երաշխիքներիԻրանական հարվածները վնասել են Կատարում գտնվող ամերիկյան գերժամանակակից ռադարըԻսրայելական «Մռնչացող առյուծը» Լիբանանում. 180 զոհ և հարյուրավոր թիրախներԻրանական հրթիռները հարվածել են Կատարի գազային հանգույցին. Al Jazeera-ի բացառիկ կադրերըԱՄՆ-ն զորք է կուտակում Մերձավոր Արևելքում. սպասվում են նաև կարևոր բանակցություններ«Պետական համակարգը պիտի ժամացույցի պես աշխատի». Ռոբերտ ՔոչարյանԻրանն ու ԱՄՆ-ն Իսլամաբադում են. սպասվում են կարևոր բանակցություններՊենտագոնը 4.7 միլիարդ դոլար կծախսի Patriot հրթիռների վրա

Իրանն ու ԱՄՆ-ն Իսլամաբադում են. սպասվում են կարևոր բանակցություններ

Իրանի ԱԳ նախարարն արդեն տեղում է, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ճանապարհին է։

Today News

Today News

10.04.2026 20:15

Լուրեր

Իսլամաբադում թեժ դիվանագիտական իրադարձություններ են սպասվում։ Իրանի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, արդեն ժամանել է Պակիստան։ Նրանց ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսլամաբադի մոտակայքում գտնվող «Նուր Խան» ռազմաբազայում։ Հիմնական նպատակը ԱՄՆ ներկայացուցիչների հետ խաղաղության բանակցություններ վարելն է։

Մյուս կողմից, ամերիկյան կողմը նույնպես պատրաստվում է հանդիպմանը։ ԱՄՆ փոխնախագահ Վենսին տեղափոխող Air Force Two ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզում՝ վառելիք լցնելու համար, որից հետո կուղղվի դեպի Պակիստան։

Այս բանակցությունների ֆոնին Թեհրանը հստակ ուղերձ է հղում աշխարհին. Իրանը չի պատրաստվում հրաժարվել Հորմուզի նեղուցի վերահսկողությունից։ Իրանագետները նշում են, որ սա բավականին բարդ բանակցային փուլ է լինելու, որտեղ կողմերը փորձելու են գտնել ընդհանուր եզրեր տարածաշրջանային կայունության համար։

Աղբյուր՝ twentyfournews, arajinTV

Share:

Ավելին