Լուրեր

Իրանն ու ԱՄՆ-ն Իսլամաբադում են. սպասվում են թեժ բանակցություններ
Իրանական պատվիրակությունն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը ժամանել են Պակիստան
Today News
10.04.2026 20:00
Իսլամաբադում այսօր իրական իրարանցում է։ Իրանական պատվիրակությունն արդեն տեղում է ու պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Նույն ուղղությամբ է շարժվում նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը, ում ինքնաթիռը ճանապարհին վայրէջք է կատարել Փարիզում՝ վառելիք լցնելու համար։
Սա կարող է դառնալ վերջին շրջանի ամենակարևոր դիվանագիտական հանդիպումներից մեկը, քանի որ կողմերը փորձելու են լուծումներ գտնել առկա հակամարտությանը։ Պակիստանի մայրաքաղաքը հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում:
Աղբյուր՝ arajinTV, twentyfournews, tertammedia
Share:


