
Լուրեր
Իրավաբանը նկատել է, որ ՔՊ-ն նախընտրական ծրագրով փորձում է ազդել Եկեղեցու ներքին հարցերի վրա։
Today News
9.04.2026 15:01
Իրավաբան Արամ Վարդևանյանը ուշադրություն է հրավիրել մի շատ լուրջ խնդրի վրա։ Ըստ նրա՝ օրվա իշխանությունների նախընտրական ծրագրում տեղ են գտել կոնկրետ կետեր, որոնք ուղիղ միջամտություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին։
«Հասել ենք էն կետին, որ քաղաքական ուժը փորձում է թելադրել, թե եկեղեցին ոնց պետք է ապրի»,- նշել է Վարդևանյանը։ Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տվել, քանի որ եկեղեցի-պետություն հարաբերությունները վերջին շրջանում առանց էն էլ բավականին լարված են։
Աղբյուր՝ YerevanTodaynews