

Ծառուկյանը հրապարակեց ԲՀԿ-ի «թոփ 30»-ը ու Քոչարյանին ուղարկեց «հանգստանալու»
Գագիկ Ծառուկյանը խոսել է Ռուսաստանի հետ դաշնակցության, վարչապետի թեկնածուի ու նոր դեմքերի անհրաժեշտության մասին։
Today News
9.04.2026 17:30
Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր բավականին աղմկոտ հայտարարություններ է արել ու վերջապես բացել փակագծերը՝ կապված առաջիկա ընտրությունների հետ։ Ծառուկյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն արդեն իր արածն արել է, ու հիմա ժամանակն է, որ «հանգստանա»՝ տեղը զիջելով նոր դեմքերին ու մոտեցումներին։
«Ռուսաստանը մեր հարյուր տարվա դաշնակիցն է, այնտեղ 3 միլիոն հայեր ունենք, մեր ստեղծածն էլ այնտեղ է գնում»,- նշել է Ծառուկյանը՝ շեշտելով, որ տնտեսական կապերը պետք է պահել ու զարգացնել։ Անդրադառնալով վարչապետի թեկնածուին՝ նա ասաց, որ թեև կանայք շատ նվիրված են, բայց իրենց թեկնածուն կին չէ։
Արդեն հայտնի է նաև ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին 30-յակը։ Այն գլխավորում է հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, իսկ երկրորդ տեղում Անդրանիկ Թևանյանն է։ Ցուցակում տեղ են գտել նաև Արա Այվազյանը, Իվետա Տոնոյանը և Միքայել Մելքումյանը։
Աղբյուր՝ twentyfournews



