
Լուրեր

Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն հեռանա տարածաշրջանից, մինչև համաձայնագիրը չկատարվի։
Today News
9.04.2026 06:00
Իսլամաբադում իրավիճակը թեժանում է։ «Սերենա» հյուրանոցն արդեն ազատում է բոլոր սենյակները՝ պատրաստվելով Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող կարևոր բանակցություններին։ Իրանական պատվիրակությունն արդեն այսօր երեկոյան կլինի Պակիստանի մայրաքաղաքում։
Բանակցությունները հիմնված են լինելու Իրանի առաջարկած 10 կետերի վրա։ Չնայած Իսրայելի կողմից հրադադարի խախտումներին, կողմերը փորձում են լեզու գտնել։ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հստակ հասկացրել է՝ ԱՄՆ ռազմական ներկայությունը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև իրական համաձայնությունը լիովին կյանքի չկոչվի։
Աղբյուր՝ twentyfournews, tertammedia, RadarARM, armgeopolitic