

Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները ձախողվել են. Վենսը դատարկաձեռն է վերադառնում
Թեհրանն ու Վաշինգտոնը չեն կարողացել լեզու գտնել նույնիսկ 24-ժամյա քննարկումներից հետո. կողմերը խոսում են անվստահության մասին:
Today News
12.04.2026 05:30
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը, որը, ցավոք, որևէ շոշափելի արդյունք չի տվել։ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ քննարկումները տևել են շուրջ 24 ժամ, բայց հիմնարար տարաձայնությունները պահպանվում են։
Ի՞նչ են քննարկել. Օրակարգում եղել են Հորմուզի նեղուցի անվտանգությունը, միջուկային ծրագիրը, պատժամիջոցների վերացումն ու պատերազմի փոխհատուցումները։ Չնայած երկարատև քննարկումներին, զրույցն ընթացել է բացահայտ անվստահության մթնոլորտում։
ԱՄՆ փոխնախագահ Վենսն արդեն հասցրել է արձագանքել՝ նշելով, որ Իրանը մերժել է իրենց առաջարկները։ «Մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության, և սա վատ է հենց Իրանի համար»,- ասել է նա։ Վենսի խոսքով՝ Վաշինգտոնը չի տեսնում Թեհրանի պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջուկային զենքի մշակումից։
Աղբյուր՝ RadarARM, twentyfournews, YerevanTodaynews, MakaryanVahe


