
Լուրեր
Քննչական կոմիտեն ուսումնասիրում է հանքային ջուր խմելուց հետո տղամարդու մահվան հանգամանքները
Today News
12.04.2026 08:30
Ռուսաստանի Հյուսիսային Օսեթիայի Քննչական կոմիտեն վերսկսել է այն քրեական գործի հետաքննությունը, որը վերաբերում է հայկական «Ջերմուկ» հանքային ջուրը խմելուց հետո տղամարդու մահվանը։
Ըստ ռուսական Lenta.ru-ի՝ իրավապահները կրկին անդրադառնում են այս միջադեպին՝ բոլոր հանգամանքները վերջնականապես պարզելու համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը պնդում էր, թե տղամարդը մահացել է հանքային ջրի շշի մեջ առկա քիմիական նյութի հետևանքով, ինչը մեծ արձագանք էր գտել թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։
Աղբյուր՝ arajinTV