
Լուրեր
Մարդասիրական առաքելություն իրականացնող խումբը հայտնվել է կրակի տակ. կան զոհեր և վիրավորներ:
Today News
13.04.2026 10:15
Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Լիբանանյան Կարմիր Խաչի բրիգադին։
Կազմակերպության տարածած հայտարարության համաձայն՝ հարձակման հետևանքով մեկ բուժաշխատող զոհվել է, ևս մեկը ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։ Սա հերթական դեպքն է, երբ հակամարտության գոտում թիրախավորվում են մարդասիրական օգնություն ցուցաբերող խմբերը։
Աղբյուր՝ YerevanTodaynews