
Լուրեր
Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է. ավիահարվածներ ու քաղաքական անհամաձայնություններ։
Today News
9.04.2026 07:45
Իսրայելական ավիացիան անցած գիշեր ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանի տարբեր շրջաններին։ 98-րդ դիվիզիայի դեսանտայիններն ընդլայնել են գործողությունները հարավում՝ ոչնչացնելով «Հեզբոլլահի» պահեստներն ու մարտիկներին։
Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը հայտնում է, որ Թել Ավիվը դժգոհ է Վաշինգտոնից։ Ըստ աղբյուրների՝ Դոնալդ Թրամփը զանգահարել է Նեթանյահուին ու փաստի առաջ կանգնեցրել հրադադարի հարցում՝ առանց նախապես գործողությունները համաձայնեցնելու։
Աղբյուր՝ tertammedia, arajinTV