
Լուրեր
Երևանի աղբահանության խնդիրը դարձել է քաղաքական սուր բախման թեմա։
Today News
8.04.2026 08:30
Երևանում աղբահանության վիճակը շարունակում է մնալ օրակարգային։ Մեսրոպ Մանուկյանը բավականին կոշտ է արձագանքել քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործելաոճին։ Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը միայն հիմա է նկատել աղբի կույտերը, այնինչ դրանք վաղուց կային։
«Տիգրան Ավինյանը քնել հելել է՝ հասկացել է, որ այստեղ աղբ կա»,- ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ իրենք «քթները ոլորելով» են սովորեցնելու իշխանություններին աշխատել։ Ըստ նրա՝ արդեն մի քանի օր է՝ մեծ քանակությամբ աղբ է հեռացվում, բայց դեռ վերջը չի երևում։
Աղբյուր՝ YerevanTodaynews