
Լուրեր

ՆԳՆ-ն նոր նախագիծ է մշակել. գործնական քննությանը մասնակցելու համար 2 տարի ժամանակ կտրվի
Today News
13.04.2026 14:30
Վարորդական իրավունք ստանալ ցանկացողների համար ՆԳՆ-ն նոր ու հետաքրքիր նախագիծ է ներկայացրել։ Եթե նախկինում ժամկետները բավականին սեղմ էին, ապա այժմ նախատեսվում է գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի։
Սա նշանակում է, որ տեսական քննությունը հաջող հանձնելուց հետո քաղաքացիները բավականին երկար ժամանակ կունենան իրենց վարելու հմտությունները կատարելագործելու և գործնական փուլն անցնելու համար։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է և նպատակ ունի թեթևացնել քննական գործընթացի լարվածությունը։
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM