
Լուրեր
ՌԴ արտգործնախարարը Պեկինում կքննարկի տարածաշրջանային «թեժ» թեմաները
Today News
13.04.2026 10:31
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 14-15-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում։ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ նախատեսվում է մտքերի հանգամանալից փոխանակում մի շարք առանցքային թեմաների շուրջ։
Բանակցությունների կենտրոնում կլինեն ուկրաինական ճգնաժամը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Սա հերթական քայլն է Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկման ճանապարհին։
Աղբյուր՝ YerevanTodaynews