
Լուրեր

Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Մոսկվային սկզբունքային լինելու համար:
Today News
9.04.2026 14:45
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ: Լավրովը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը հաջողությամբ կպսակվի:
Մոսկվան վստահ է, որ հրադադարի համաձայնագիրը պետք է վերաբերի նաև Լիբանանին: Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար:
Աղբյուր՝ tertammedia