
Լուրեր

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կարևոր հեռախոսազրույց ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների միջև։
Today News
9.04.2026 15:01
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։
Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կտարածվեն նաև Լիբանանի վրա՝ նպաստելով կայունությանը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հրադադարի շուրջ ստեղծված նոր իրավիճակը։
Աղբյուր՝ RadarARM