
Լուրեր

Խարազին ծանր վիրավորվել էր Թեհրանի վրա ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով
Today News
10.04.2026 04:30
Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են Կամալ Խարազիի մահվան լուրը։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը մի քանի ժամ առաջ է մահացել հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ Խարազին ծանր վիճակում հոսպիտալացվել էր Թեհրանում իր տան վրա իրականացված ամերիկա-իսրայելական հարվածներից հետո։ Նույն հարձակման ժամանակ տեղում զոհվել էր նաև նրա կինը։ Չնայած բժիշկների ջանքերին՝ պաշտոնյայի կյանքը փրկել չի հաջողվել։
Աղբյուր՝ twentyfournews