
Լուրեր

Brent տեսակի նավթի գինը մեկ օրում նվազել է 22%-ով՝ հասնելով 91-94 դոլարի:
Today News
8.04.2026 07:46
Համաշխարհային շուկայում նավթի գները սկսել են կտրուկ նվազել Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի լուրերից հետո: Եթե երեկ Brent-ի մեկ բարելը վաճառվում էր 111,75 դոլարով, ապա այսօր այն արդեն իջել է մինչև 91,72 դոլարի:
Փորձագետները նշում են, որ սա ուղղակիորեն կապված է Հորմուզի նեղուցի հնարավոր վերաբացման և տարածաշրջանում լարվածության թուլացման հետ: Սա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև համաշխարհային գնաճի զսպման վրա:
Աղբյուր՝ arajinTV