
Լուրեր

Վարչապետը բարձր է գնահատել միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը
Today News
8.04.2026 09:46
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նա նշել է, որ Հայաստանը ողջունում է ռազմական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը։
«Մենք հաստատապես հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերի լուծման և Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման համար»,- գրել է Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով միջնորդ երկրներին։
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM