
Լուրեր

Ակցիան լինելու է ամենօրյա՝ հերթափոխի սկզբունքով
Today News
13.04.2026 08:45
Այսօրվանից Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի առջև, մեկնարկել է բողոքի ակցիա: Մի խումբ սրտացավ տիկնայք նստացույց են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել 18-ամյա Դավիթին:
Ըստ կազմակերպիչների՝ նստացույցն իրականացվելու է ամեն օր մինչև ժամը 20:00-ն՝ հերթափոխի սկզբունքով: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կոչ է արել քաղաքացիներին միանալ և իրենց համերաշխությունը հայտնել, քանի որ Դավիթի կալանքը համարում են բացարձակ անթույլատրելի:
Աղբյուր՝ armnationalfront