

«Ոնց որ մսիցդ պոկած լինի». Փաշինյանը զայրացած է ճանապարհների որակից
Վարչապետը պահանջում է քանդել ու նորից սարքել այն ճանապարհները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում:
Today News
9.04.2026 08:15
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը խիստ դիրքորոշում է հայտնել ճանապարհաշինության որակի վերաբերյալ: «Մեզ պետք է, որ ճանապարհը լավը լինի իր շահագործման ողջ ժամկետում, ոչ թե մի ամիս լավ լինի, հետո մեր աչքի առաջ սկսի քայքայվել»,- նշել է նա՝ հավելելով, որ որակի հարցում կոմպրոմիս չի լինելու:
Վարչապետը նաև զարմացած է շինարարության երկար ժամկետներից՝ բերելով միջազգային փորձը, որտեղ մեծ նախագծերն ավարտում են օրերի ընթացքում: Տիգրան Ավինյանն էլ իր հերթին հավելել է, որ ժամկետների կրճատումը թույլ է տալիս զտել անպատասխանատու կապալառուներին: Որպես օրինակ նշվել է Ալբերտ Ազարյանի անվան դպրոցը, որը 6 տարվա փոխարեն կառուցվում է 1.5 տարում:
Աղբյուր՝ RadarARM, twentyfournews

