
Լուրեր
25 երկրից 150 ներկայացուցիչ հավաքվել են՝ հասկանալու, թե ինչպես լուծել հայության ընդհանուր խնդիրները։
Today News
12.04.2026 18:45
Փարիզում քիչ առաջ ավարտվել է համահայկական խորհրդաժողովը, որի հիմնական նպատակը Սփյուռքի ներուժի համախմբումն էր։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 150 ներկայացուցիչներ 25 տարբեր երկրներից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները միայն երկրի ներսում ապրողների հոգսը չեն։ Ըստ նրա՝ սա ողջ հայ ժողովրդի խնդիրն է և պահանջում է համազգային ու համահայկական ջանքեր՝ դրանք լուծելու համար։
Խորհրդաժողովի արդյունքում մի շարք բանաձևեր են ընդունվել, որոնք ուղղված են հայության առջև ծառացած խնդիրների լուծմանը։
Աղբյուր՝ armnationalfront, YerevanTodaynews