
Լուրեր

Աղմկահարույց հարցը՝ ՊԵԿ նախագահին. ի՞նչ է կատարվում հայտնի գործարարի շուրջ:
Today News
8.04.2026 10:01
Քաղաքական կուլիսներում նոր աղմուկ է բարձրացել։ Լուրեր են պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպումներից մեկի ժամանակ սպառնացել է «բոմժ սարքել» հայտնի գործարար Սամվել Կարապետյանին։
Այսօր լրագրողները փորձել են պարզել ՊԵԿ նախագահից՝ արդյո՞ք նման հրահանգ կա, թե՞ սա հերթական քաղաքական շահարկումն է։ ՊԵԿ նախագահը, սակայն, խուսափողական պատասխաններ է տվել։ Հարցը հատկապես սուր է հնչում «Միասնականություն» կուսակցության շուրջ ստեղծված ճնշումների ֆոնին, ինչը շատերի կարծիքով ուղղակի հարված է գործարարի քաղաքական հավակնություններին։
Աղբյուր՝ twentyfournews