
Լուրեր
Ոստիկանությանը հանձնարարվել է ֆիքսել բոլոր մեքենաները, որոնք մասնակցում են ընդդիմադիր ուժի ակցիաներին։
Today News
9.04.2026 05:45
Ուշագրավ տեղեկություններ են հասնում ոստիկանական համակարգից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ պարեկներին հատուկ հրահանգ է տրվել՝ հետևել Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի բոլոր միջոցառումներին։
Հրահանգը պարզ է. ֆիքսել բոլոր այն մեքենաների համարանիշները, որոնք հայտնվում են ակցիաների վայրում, ու ամեն գնով առիթ գտնել տուգանելու կամ մեքենաները «շտրաֆնոյ» տանելու համար։ Սա բացահայտ ճնշում է քաղաքական ուժի ու նրա համակիրների նկատմամբ։
Աղբյուր՝ YerevanTodaynews