
Լուրեր
Մարդիկ դժգոհ են, որ իրենք 10 հազար դրամի խնդիր ունեն, իսկ պատգամավորները միլիարդներ են ծախսում
Today News
14.04.2026 08:45
Կոտայքի մարզի բնակիչները խիստ դժգոհ են պատգամավորների աշխատավարձերից ու ծախսերից։ Հարցումների ժամանակ մարդիկ բացահայտ ասում են՝ «Էդ ո՞նց ա դու էդ միլիարդները կարաս օգտագործես, մենք 10․000 դրամը՝ չենք կարա»:
Քաղաքացիների կարծիքով՝ պատգամավորները պետք է ստանան այնքան, ինչքան սովորական թոշակառուն է ստանում, որպեսզի հասկանան ժողովրդի վիճակը։ Սոցիալական այս անարդարության զգացումը գնալով խորանում է, հատկապես երբ մարդիկ համեմատում են իրենց օրվա հացի խնդիրը պետական պաշտոնյաների ճոխ կյանքի հետ։
Աղբյուր՝ YerevanTodaynews