«Պետական համակարգը պիտի ժամացույցի պես աշխատի». Քոչարյանի հիշողությունները
Երկրորդ նախագահը պատմել է բջջայինից օգտվել սովորելու և պետական կարգապահության իր սկզբունքների մասին:
Today News
10.04.2026 19:45
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր մանրամասներ է պատմել իր աշխատանքային փորձից ու տեխնոլոգիաներին տիրապետելու ընթացքից։ Նա խոստովանել է, որ մինչև 2008 թվականը նույնիսկ բջջային հեռախոս չի ունեցել, բայց հետո հասկացել է՝ ժամանակակից մարդ լինելու համար պետք է տիրապետել դրանց, ընդ որում՝ բոլորից լավ։
«Դիսցիպլինայի տեսանկյունից խիստ մարդ եմ»,- ասել է Քոչարյանը՝ շեշտելով, որ պետական համակարգում հաջողության հասնելու համար ամեն ինչ պետք է ճշգրիտ լինի, ինչպես ժամացույցը։ Նա նաև նշել է, որ ժամանակին հասկացել է՝ աշխատակազմի մեծ մասին կարելի էր ազատել, եթե գործընթացները ճիշտ կազմակերպվեին։
Աղբյուր՝ YerevanTodaynews


