
«Թող միանգամից մեղադրանքը կարդա». Բագրատ Սրբազանը՝ իր դատավարության մասին
Դատարանում իրավիճակը թեժանում է. Սրբազանը պատրաստ է կալանքի, իսկ երիտասարդների նկատմամբ բռնության դեպքեր են ի հայտ գալիս
Today News
9.04.2026 13:45
Բագրատ Սրբազանի գործով դատական նիստը շարունակվում է բավականին լարված մթնոլորտում։ Սրբազանը, անդրադառնալով իր դեմ հնչող մեղադրանքներին, հայտարարել է, որ տեքստերը նույնն են և առաջարկել է դատավորին միանգամից անուններն ասել ու մեղադրանքը կարդալ՝ առանց ժամանակ ձգելու։
Նիստի ընթացքում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ նաև մեկ այլ ամբաստանյալ, ով նշեց, որ տեղյակ է եղել իրեն սպասվող 6.3 տարվա կալանքի մասին, սակայն միևնույն է՝ վերադարձել է Հայաստան։ Նա պահանջել է փոխել իր խափանման միջոցը։
Զուգահեռաբար, նոր մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանական գործողությունների հետևանքների մասին։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ, ով եկեղեցում պատարագի էր մասնակցում, բժշկական հետազոտությամբ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում:
Աղբյուր՝ twentyfournews
