
Լուրեր
Պետեր Մադյարը պատրաստվում է հանդիպել Զելենսկու հետ՝ հարաբերությունները կարգավորելու համար
Today News
13.04.2026 14:30
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը հստակեցրել է իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ։ Նա հայտարարել է, որ ինքն առաջինը չի զանգահարի Վլադիմիր Պուտինին, բայց եթե ՌԴ նախագահը զանգի՝ կպատասխանի։
Մադյարը նաև նշել է, որ պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Նպատակը մեկն է՝ կարգավորել և բարելավել հարաբերությունները Ուկրաինայի հետ, որոնք վերջին տարիներին բավականին լարված էին։
Աղբյուր՝ tertammedia