
Լուրեր
Իսրայելական հարձակումների հետևանքով վիրավորների թիվն անցնում է հազարը
Today News
9.04.2026 05:30
Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով ավելի է սրվում։ Միայն վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ևս 1,165 հոգի ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Տեղում իրավիճակը մնում է օրհասական, իսկ հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։ Տեսանյութերում երևում է, թե ինչ ավերածություններ են տեղի ունեցել բնակելի թաղամասերում։
Աղբյուր՝ tertammedia