
Լուրեր
Աշխատակցուհին հրաժարվել է, ինչից հետո նրան հեռացրել են աշխատանքից ու փողերը չեն տվել։
Today News
8.04.2026 08:00
Աղմկոտ պատմություն է բացահայտվել Երևանում։ «Շառլոտ» ակումբի աշխատակցուհի Ալեքսանդրա Պ․-ն դիմել է ոստիկանություն ու պատմել, որ ակումբի տնօրենն իրեն առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ։
Աղջիկը հրաժարվել է այդ «առաջարկից», ինչից հետո տնօրենը նրան ուղղակի հեռացրել է աշխատանքից։ Բացի դրանից, աշխատակցուհուն չեն վճարել իր հասանելիք 320 հազար դրամը, որը նա վաստակել էր փետրվարի 10-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Ոստիկանները հիմա զբաղվում են այս գործով։
Աղբյուր՝ YerevanTodaynews