Լուրեր
Սուրբ կրակն իջավ Երուսաղեմում. հազարավոր հավատացյալներ ականատես են եղել հրաշքին
Տիրոջ Գերեզմանի տաճարում Սուրբ Կրակի լույսը դուրս բերվեց հավատացյալներին
Today News
11.04.2026 11:31
Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճարում քիչ առաջ տեղի ունեցավ տարվա ամենասպասված կրոնական իրադարձություններից մեկը՝ Սուրբ Կրակի իջնելը:
Արարողությանը ներկա էր Երուսաղեմի պատրիարք Թեոփիլոս III-ը: Հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից հավաքվել էին տաճարում՝ սեփական աչքերով տեսնելու հրաշքը և իրենց հետ տանելու սրբազան լույսը:
Սուրբ Կրակի իջնելը խորհրդանշում է Քրիստոսի հարությունը և համարվում է ուղղափառ աշխարհի ամենամեծ սրբություններից մեկը:
Share:



